«Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրում Մայր Տաճարում

21.08.2012

Հուլիսի 8-ին ԱՄՆ-ի Արեւմտյան Հայոց թեմի Սուրբ Ղեւոնդյանց Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Ս. «Ներսես Շնորհալի» շքանշանով պարգեւատրեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեյեստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանին իր մատուցած մարդասիրական ծառայությունների համար: