«Ուրախ Ամանոր՝ սահմանում» ծրագիրը

15.12.2015

Ամանորի եւ Ս. Ծննդյան տոների առթիվ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակն իրականացնում է «Ուրախ Ամանոր՝ սահմանում» ծրագիրը: Երեւանի 5 սուպերմարկետներից գնումներ կատարելիս քաղաքացիները հնարավորություն կունենան որեւէ բան գնելու նաեւ սահմանամերձ համայնքների կարիքավոր ընտանիքների համար: