«Մեր ժողովրդի վիրավոր հոգուն սպեղանի է պահքը». Հայոց հայրապետը ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով

28.02.2022

Կիրակի՝ Բուն Բարեկենդանին, փակվեցին եկեղեցիների վարագույրները և ազդարարվեց Մեծ պահքի մեկնարկը: «Պահքը միտքն ազատում է տագնապալի ու հուսահատ խոհերից, հոգուն սրբություն է բերում և մարմնին՝ օգտակարություն». Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական ուղերձ է հղել: