«Հոգևոր Հայաստան» երաժշտական փառատոն

02.05.2016

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում մեկնարկեց «Հոգևոր Հայաստան» երաժշտական փառատոնը: Կատարումներով հանդես եկան Էստոնիայի Ազգային երգչախումբն ու Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու մանկական երգչախումբը: Փառատոնը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, կանցկացվի ամեն տարի ապրիլին: