Ստավրոս Կալանձակիսի «Հին կտակարանի ներածություն» ուսումնասիրությունը թարգմանվել է հայերեն
25.07.2021
Մայր Աթոռի հրատարակչատունը թարգմանաբար լույս է ընծայել Ստավրոս Կալանձակիսի «Հին կտակարանի ներածություն» ուսումնասիրությունը: Հույն աստվածաշնչագետի գիրքը հունարեն բնագրից թարգմանել է Գաբրիել քահանա Վարդանյանը: