«Հավատամք» երգչախումբը հաղթեց միջազգային փառատոնում

04.03.2014

Փետրվարի 18-21 Բելոռուսի Գրոդնո քաղաքում տեղի ունեցավ Կոլոզսկի Բլագովեստ միջազգային փառատոնը, որին մասնակցում էին տարբեր երկրների երգչախմբեր: Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու «Հավատամք» երգչախումբն այս փառատոնում արժանացավ «Լավագույն երգչախումբ», իսկ խմբավարը` «Լավագույն դիրիժոր» տիտղոսներին: