«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան.
31.10.2012
ՀՀ կառավարության եւ Մայր Աթոռի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` 10 տար առաջ հանրակրթական դպրոցների պարտադիր առարկաների ցանկ ներմուծվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որի նպատակն է մատաղ սերնդին ծանոթացնել Հայ եկեղեցու պատմությանը, դավանանքին, ինչպես նաեւ հոգեւոր-մշակութային արժեքներին: Ուսուցման վերահսկողությունն իրականացնում է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնը: