«Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողները Մայր Աթոռում

06.09.2016

 Օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված 2016 թ. «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» և «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթների հաղթողները և ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունք արձանագրած դպրոցականները: