«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռում

01.12.2014

Նոյեմբերի 25-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ 2014թ. «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Մրցույթն իրականացվում է ՀՀ Կրթության ու գիտության նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով: