«Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներն այցելեցին Նորքի երիտասարդական կենտրոն

17.08.2012

«Իմ Հայաստան» փառատոնն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սփյուռքի նախարարության համագործակցությամբ: Տարբեր երկրներից Հայաստան ժամանած «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներն այս անգամ հյուրընկալվել էին Նորքի Հայորդյաց տանը, որտեղ թե´ փառատոնի մասնակիցները եւ թե´Հայորդյաց տան սաները հանդես եկան տարբեր կատարումներով: Հյուրերի համար անակնկալ էին պատրաստել Հայորդյաց տան կրկեսի դասարանի սաները, որոնք իրենց զվարճալի եւ միաժամանակ բարդ համարներով զարմացրեցին ներկաներին: