«Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները Ծիծեռնակաբերդում

17.08.2012

Ավարտվեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերը: Փառատոնի երգչախմբերը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի հաջորդ օրը`Մեռելոց հիշատակին, այցելեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ մասնակցեցին Հոգեհանգստյան կարգին` աղոթելով Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: