«Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները Արգենտինայի հայոց թեմից

22.08.2012

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու համար Ագենտինայից Հայաստան են ժամանել «Գայանե» պարային համույթի անդամները, ովքեր համերգային ծրագրերով եղան Հայաստանի տարբեր վայրերում: Պարախմբի անդամների հետ Հայաստանում էին նաեւ Արգենտինայի Հայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վիսենտե Լոպես» հայկական դպրոցների աշակերտները: Նրանք ամեն տարի ուխտի են գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ծանոթանում մեր հոգեւոր- մշակութային արժեքներին: