Մայիսի 18-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցեց «Թանգարանային գիշեր» համազգային միջոցառմանը: Մինչեւ ուշ գիշեր հազարավոր մարդիկ այցելեցին Մայր Աթոռի Ռուբեն Սեւակի անվան թանգարան: