«Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» գիտաժողով Մայր Աթոռում

16.09.2014

Սեպտեմբերի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսություննեերի դահլիճում տեղի ունեցավ «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` աջակցությամբ «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի եւ ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի: