«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Սբ Էջմիածնում

23.07.2014

Հուլիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր տիար Քշիշտոֆ Զանուսսիին: