«Գրաբարյան օրեր 2014» ծրագիր

10.12.2014

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի արդյունքների ամփոփումը: Այս նախաձեռնությունն սկսվել էր երեք ամիս առաջ՝ Թարգմանչաց տոնի շրջանակում: Երևանի բազմաթիվ ավագ դպրոցներում կազմակերպվեցին միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, գրաբարի տեսադասընթացներ: