«Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակիցները Մայր Աթոռում

26.05.2017

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակից հյուրերին, ուղեկցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եւ Հայ Եկեղեցու բարերար Ռուբեն Վարդանյանի: