«Ավետարանական առակները դպրոցում» մրցույթի մրցանակաբաշխությունը

18.12.2014

Դեկտեմբերի 16-ին Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի , տեղի ունեցավ «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: