«Առողջապահություն և Հայ Առաքելական Եկեղեցի» գիտաժողով Մայր Աթոռում

30.09.2014

Սեպտեմբերի 29-30-ը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ «Առողջապահություն և Հայ Առաքելական Եկեղեցի» խորագիրը կրող գիտաժողով` կազմակերպված Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից: Գիտաժողովի նպատակն էր քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու դերակատարությունն ու մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները առողջության և առողջության իրավունքի ոլորտում: