Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ներսիսյան պուրակի սկզբնամասը տրամադրվեց մանկական խաղահրապարակի ստեղծմանը: Մայր Աթոռում կառուցված խաղահրապարակն ուշագրավ է իր մեծությամբ և անտառապատ վայրով: Կառուցվել է 2003 թ.՝ «Գուլամերյան» հիմնադրամի հովանավորությամբ, իսկ 2009 թ., Գաբրիել Ջամբարջիի մեկենասությամբ, խաղահրապարակի նոր հատվածի համար գնվել են նոր սարքավորումներ: